Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հայտնել է, որ առաջիկա մրցաշրջանի մեկնարկից առաջ իր համար ամենակարևորը լավ մարզավիճակ ձեռք բերելն է, նշում է Bild-ը:
«Կարող եմ միայն մեկ բան ասել. շատ ուրախ եմ, որ հանդես եմ գալիս «Բորուսիա»-ի կազմում: Ինձ համար ամենակարևորը լավ մարզավիճակ ձեռք բերելն է, իսկ մնացածը երկրորդական է», – նշել է նա:
Հայտնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ կիսապաշտպանը չի պատրաստվում նոր պայմանագիր ստորագրել դորտմունդյան ակումբի հետ: