Հայկական ազգային բնավորությունը յուրահատուկ կողմեր ունի: Մեր ժողովուրդը դեպքից դեպք է դիմում բժշկի կամ, ինչպես Armlur.am-ի զրուցակիցները խոստովանեցին, դանակը ոսկորին հասնելու դեպքում:
Մեր զրուցակիցներից շատ քչերը խոստովանեցին, որ պարբերաբար բժշկական հետազոտությունների են ենթարկվում:
Մինչդեռ քաղաքակիրթ աշխարհում այն պարտադիր և ընդունված կարգ է, և մի քանի ամիսը մեկ կենսական օրգանները հետազոտության ենթարկելով` մարդիկ բազմաթիվ լրջագույն հիվանդություններ են կարողանում կանխարգելել:
Ելքը մեկն է` առանց զլանալու՝ ժամանակ, ինչու չէ, նաև միջոցներ գտնել գոնե տարին 2 անգամ պոլիկլինիկաներ այցելելու համար:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան