ԺՈՂՈՎՈՒՐԴ. ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ՆԻՍՏ ՀՀԿ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրբաթ` երեկոյան Հանրապետական կուսակցության գրասենյակում հերթական գիշերային նիստն է տեղի ունեցել: Այն անցել է առանց անակնկալների: ՙԺողովուրդ՚-ի տեղեկություններով, բարձրաստիճան հանրապետականները հավաքվել են կուսակցության գրասենյակում` հաստատելու (որոշները ծանոթանալու) կուսակցության նախընտրական ծրագիրը: Ըստ ականատեսների, այն կոմունիստական կարմիր գույնի գծավոր դիզայն ունի, իսկ բովանդակության մասին առայժմ ոչ մի խոսք չի ասվում: ՀՀԿ-ին մոտ կանգնած ՙԺողովուրդ՚-ի աղբյուրները փոխանցեցին, որ կուսակիցների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը մանրամասնորեն պատմել է, թե Սեուլում ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ՙպորտը տեղը դրել՚` մոռանալով, որ մինչ ինքը Հայաստան կհասներ, բոլորն արդեն Հայաստանում տեղյակ էին այդ բանավեճի մասին: 




Լրահոս