Ավտովթար՝ Երեվանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.30-ի սահմաններում Երևան-Մասիս ավտոճանապարհին՝ “Կոնտինենտալ” ռեստորանային համալիրի դիմաց, 35-ամյա Ֆելիքս Սատուրովը, վարելով “Ֆորդ տրանզիտ” մակնիշի 24 ՍԼ 381 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է “Կամազ” մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի բեռնատարին:Վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար շտապ դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հատուկ փրկարար ջոկատը:Փրկարարները վարորդին մեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա:Վարորդին ծայրահեղ ծանր վիճակով դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության շտապօգնության բրիգադը տեղափոխել է”Էրեբունի” բժշկական կենտրոն:Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս