Լեվոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 31-ին ՀՀ Առաջին Նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկեռինսկայի հետ:Տիկին Շեկեռինսկայի խնդրանքով Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման վերաբերյալ իր նկատառումները: Առաջին նախագահը հատուկ կարևորել է ընտրողների ցուցակից բացակա ընտրողների տվյալների մաքրումը, նրանց ընտրելու իրավունքն ապահովելով լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու հնարավորությամբ:Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդների և Կոնգրեսի մարզային շտաբերի համագործակցության վերաբերյալ:Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը:




Լրահոս