Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված բարձր ճնշման դաշտով: Ապրիլի 2-ին սպասվում է փոփոխական եղանակ, օրվա ընթացքում եղանակի բնույթը հնարավոր է մի քանի անգամ փոխվի, պարզ երկինքը կփոխվի խիտ ամպամածության, եւ հակառակը: Սակայն ընդհանուր առմամբ էական տեղումներ չեն դիտվի:Առանձին վայրերում, լեռներում, լեռնանցքներում հնարավոր է քամի 15մ/վ, տեղ-տեղ մառախուղ, ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց: Առանձին վայրերում ժամանակ առ ժամանակ հնարավոր են միայն կարճատեւ թույլ տեղումներ: Օդի ջերմաստիճանը կրկին մի փոքր կբարձրանա, առաջիկա շաբաթվա ընթացքում կրկին տաքանալու միտում է նկատվում: Երեւանում ապրիլի 2-ին սպասվում է գարնանային ջերմ և առանց էական տեղումների եղանակ, առանձին հատվածներում հնարավոր է միայն աննշան եւ կարճատեւ անձրեւ:
Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ