
Թուրքիայի վարչապետ և նախագահի թեքնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը NTV հեռուստաալիքով ելույթ ունենալիս հայտարարել է, որ իր քաղաքական գործունեության ժամանակ լրատվամիջոցները բազմիցս իր հասցեին վիրավորանքներ են հնչեցրել:
«Ինչ ասես, որ չեն ասել իմ մասին, սակայն ամենավիրավորականն այն է, որ ինձ հայ է անվանել: Աշխարհում ոչ մի քաղաքական գործիչ չէր հանդուրժի այդքան վիրավորանք իր հասցեին: Բայց ես միշտ համբերատար եմ եղել: Թող ցանկացած մարդ իրեն անվանի՝ ինչպես ցանկանում է, այստեղ ոչ մի վատ բան չկա: Ես հպարտ եմ, որ թուրք եմ», -ասել է Էրդողանը: