Ուգո Սանչեսը՝ Կոստա-Ռիկայի մարզի՞չ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ֆուտբոլի Կոստա-Ռիկայի հավաքականը գլխավորելու է Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ուգո Սանչեսը:

Նշենք, որ Կոստա-Ռիկայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը հուլիսի վերջից թափուր էր մնացել, քանի որ գլխավոր մարզիչ Խորխե Պինտոն որոշել էր հրաժարական տալ:

Պինտոյի գլխավորությամբ Կոստա-Ռիկայի ընտրանին դարձավ «Մունդիալ-2014»-ի գլխավոր հայտնությունը` հասնելով մինչև քառորդ եզրափակիչ: Այժմ նշվում է, որ Կոստա-Ռիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրությունը կանգ է առել հենց Սանչեսի թեկնածության վրա:

«Ինձ համար շատ հետաքրքիր կլինի աշխատանքը Կոստա-Ռիկայի հավաքականում: Եթե այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները որոշեն, որ ես համապատասխանում եմ իրենց, չեմ հրաժարվի գլխավորել թիմը»,- հայտարարել է Սանչեսը:




Լրահոս