Լոնդոնի փողոցները մաքրվում են մարմնավաճառներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օլիմպիական խաղերի նախաշեմին Լոնդոնի փողոցները մաքրվում են մարմնավաճառներից: Ոստիկանները հունվարից մինչև օրս 44 մարմնավաճառ են ձերբակալել: Այդքան մարմնավաճառ ձերբակավել էր ողջ 2011-ի ընթացքում: Ձերբակալությունների շնորհիվ իշխանությունները ցանկանում են Լոնդոնը տեսքի բերել: Նշենք, որ  վերջին 18 ամիսներին Նյուհեմի ոստիկանությունը 80 հասարակաց տուն է փակել: DailyMail-ի փոխանցմամբ` մինչ ոստիկանները քաղաքի բարոյական տեսքն են կարգի բերում, հազարավոր կամավորները քաղաքն ու հարակից ջրանցքները մաքրում են աղբից, վերացնում գրաֆիտիի հետքերը: 




Լրահոս