«Ռեալ»-ը մտադիր է բողոքարկել Խաբի Ալոնսոյի որակազրկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է բողոքարկել Խաբի Ալոնսոյի որակազրկումը: Նշենք, որ նա որակազրկվել է և չի մասնակցի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Սևիլյայի» հետ խաղին:

Նա որակազրկվել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ատլետիկո»-ի հետ խաղում իր պահվածքի համար: Իսպանական ակումբի ներկայացուցիչները մեկնելու են Նիոն՝ ՈւԵՖԱ-ի շտաբ-գրասենյակ, որտեղ էլ քննարկելու են այս հարցը՝ բողոքարկման կոմիտեի հետ:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ռեալ»-«Սևիլիա» հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին:




Լրահոս