Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում օգոստոսի 6-10-ին՝ հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:

Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 6-8-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում օգոստոսի 6-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին` քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ:




Լրահոս