տեսախցիկներ` կենգուրուների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Google ընկերությունը Google Street View ծառայության համար յուրահատուկ տարբերակ է մշակել, տեղեկացնում է News.com.au կայքը:”Առաջիկա 4 շաբաթների ընթացքում, ավելի քան 1000 կարմիր կենգուրուների վրա հատուկ տեսախցիկներ կամրացվեն, որոնք հնարավորություն կտան 360 աստիճան շառավղով նոր տեսակի լուսանկարներ ստանալ”, – նշված է ընկերության կայքում: Նկարները կտեղադրվեն համացանցում եւ պարբերաբար կթարմացվեն: Այս նախագիծը կգործի դեռ միայն Ավստրալիայում, թեեւ ընկերությունը նախատեսում է ապագայում այլ կենդանիների միջոցով նոր լուսանկարներ ստանալ աշխարհի առավել դժվարամատչելի բնակավայրերից:




Լրահոս