ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովը երեկ որոշեց Խաչատուր Սուքիասյանին չգրանցել ԱԺ պատգամավորության թեկնածու, քանի որ, ըստ ոստիկանության անձնագրային եւ վիզաների (ԱՎ) վարչության տեղեկանքի, Սուքիասյանը վերջին հինգ տարիների ընթացքում մշտապես չի բնակվել Հայաստանում: Ինչպես հայտնի է, ոստիկանության ԱՎ Էրեբունու բաժանմունքը Սուքիասյանին տրամադրել էր համապատասխան տեղեկանք, սակայն ԱՎ գլխավոր վարչությունը  9 օր հետո այլ տեղեկանք էր ուղարկել՝ պահանջելով հիմք ընդունել ոչ թե Էրեբունու բաժանմունքի, այլ իրենց գրությունը: Սուքիասյանը պատրաստվում է բողոքարկել այս որոշումը, քանի որ ԱՎ-ն իր պաշտոնական կնիքը չի դրել երկրորդ գրության վրա, հետեւաբար այն չի կարող վարչական ակտ համարվել:
Այս կապակցությամբ երեկ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել. «Քաղաքական իմաստով վարչախմբի այս քայլը բացատրելի է իշխանությունը կորցնելու այն տագնապով, որը նրան ստիպում է դիմել ստախոսությունից ու խաբեբայությունից սկսած մինչեւ ընտրողների թիվը հարյուր հազարներով ուռճացնելու, աջ ու ձախ ընտրակաշառք խոստանալու ու բաժանելու եւ այլ խայտառակ ու փոքրոգի միջոցների… չենք կասկածում, որ 10-րդ ընտրատարածքի ընտրողները շատ ավելի միահամուռ ու համոզված իրենց ձայնը կտան Սարիբեկ Սուքիասյանին, ով նույնպես առաջադրվել էր նույն ընտրատարածքում, երբ հայտնի դարձավ Խաչատուր Սուքիասյանի դեմ լարված որոգայթը»:




Լրահոս