Սլավոնական «օրենքով գողերը» շարունակում են իրենց «հաղթական երթերը» Ռուսաստանում:
Այս անգամ նրանց հետաքրքրությունների դաշտում է հայտնվել Ղրիմը: Ինչպես հայտնի է դարձել, Յալթայում կայացած «սխոդկայի» ժամանակ փախուստի մեջ գտնվող «սլավոնների» ներկայացուցիչները պլանավորել էին տեղի քրեական հեղինակությունների՝ մասնավորապես Կամո Սաֆարյանի հետ քննարկել համատեղ գործողություններն ընդդեմ վրաց «օրենքով գողերի»: Հատկանշական է, որ Մոսկվայում կայանալիք այդ հանդիպումից ժամեր առաջ ծեծի էր ենթարկվել Սաֆարյանի վաղեմի թշնամին` Սերգեյ Ասատրյանը` Սերյոգա Բենթլին:
Ինչպես պատմում է աղբյուրը, սլավոնական «գողերի» հետաքրքրությունները ներկայացնում էին Յուրի Պիչուգինը` Պիչուգան, և Օլեգ Պիրոգովը` Ցիրկաչը: Պիչուգան ու իր ընկեր Վասիլի Խրիստոֆորովը` Վասյա Վոսկրեսը, վերջին ժամանակներում չտեսնված ակտիվություն էին ցուցաբերում քրեական աշխարհում: Նրանք անընդհատ «սխոդկաներ» էին կազմակերպում, որոնց ժամանակ ընդունվում էին հանցավոր աշխարհի համար կարևոր որոշումներ:
Այսպես, դրանցից մեկի ժամանակ սառեցվել են «գողեր» Սաշա Սևերի և Սաշա Օգոնյոկի լիազորությունները:
Ինչպես նաև Պիչուգան և Վոսկրեսը բացատրել են մյուս «գողերին», թե ինչու է գնդակահարվել Ալեքսանդր Տիմոշենկոն` Տիմոխը:
Օպերատիվ հետախուզության աշխատակիցների տվյալներով` Պիչուգայի ու Վոսկրեսի այդպիսի ակտիվությունը չի հանդսանում նրանց սեփական նախաձեռնությունը: Իրենց բոլոր գործողություններն անխտիր քննարկում են ամենահայտնի ու տիտղոսավոր «գողի»` Պետրիկի, Միշա Լուժենսկու և Տյուրիկի հետ:
Հենց «ավագ եղբայրների» հետ հանդիպումներից մեկի ժամանակ էլ Պիչուգան քննարկել է Յալթա գնալու և Կամո Սաֆարյանի հետ հանդիպումը:
Գողական «սխոդկայի» ժամանակ էլ պլանավորվել էր քննարկել երկու թեմա: Առաջինը, թե ինչպես կանխարգելել վրաց «գողերի» հաստատումը թերակղզու տարածքում: Քութաիսցիների պարագլուխներ Տարիել Օնիանին ու Մեհրաբ Ջանգվելաձեն այս պահին իրենց պատիժն են կրում Ռուսաստանում ու Իտալիայում, մինչդեռ ազատության մեջ են մնում նրանց հետևորդները, որոնց վերջերս նկատել են Ղրիմում: Այս հարցում կողմերի միջև տարաձայնություններ չէին կարող լինել: Ավելի վաղ Կամոն ու Պիչուգան Ասլան Ուսոյանի կլանի մեջ էին մտնում: Իսկ Ուսոյանն էլ քութաիցիների գլխավոր թշնամին էր:
Մոսկվայում կայանալիք «սխոդկայից» առաջ Սաֆարյանի համար շատ սպասված իրադարձություն է տեղի ունենում: Գազանաբար ծեծի է ենթարկվում նրա մրցակիցը` «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը, նույն ինքը` Սերյոժա Բենթլին: Վերջինս հեղինակավոր «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի` Էդիկ Աստերինայի որդին է:
Արտաքինից այս իրադարձությունը ոչ մի առնչություն չի ունեցել Յալթայում կայանալիք «սխոդկայի» հետ: Մինչդեռ իրավապահները չեն բացառում, որ դա Կամո Սաֆարյանի ինքնատիպ «նվերն» էր հանդիպումից առաջ:
53-ամյա Կամո Սաֆարյանը սկսում է իր քրեական կարիերան: Նա գրպանահատ էր ԽՍՀՄ տարիներին և առաջին անգամ դատապարտվել էր Վրաստանում:
Ինքը` Սերյոգա Բենթլին, «սխոդկաներից» մեկի ժամանակ էլ թագադրվել է, և քրեականների մեծ մասը տվել էր իր համաձայնությունը: Մահափորձից հետո Սաֆարյանը կարողանում է մտնել Ղրիմ, որտեղ նրան պարբերաբար ձերբակալում էին: 2008-ին նրան Ուկրաինայից արտաքսել են` արգելելով 5 տարի մուտք գործել երկիր: «Օրենքով գողը» կրկին հայտնվում է Մոսկվայում, որտեղ էլ մտնում է Ուսոյանի կլանի մեջ: Կամոն կնքվում է Ձիձիշվիլիի կողմից, ինչը դուր չի գալիս Սերգեյ Ասատրյանին: Այդ պահից սկսած` կրտսեր Ասատրյանի և Սաֆարյանի միջև ծայրահեղ լարված հարաբերություններ են ստեղծվում:
2012 թվականին էլ Սաֆարյանը Մոսկվայում կալանավորվում է թմրանյութերի իրացման մեղադրանքով: Իսկ ազատվելուց հետո վերադառում է Ղրիմ, որտեղ դիրքերն առաջվա պես հզոր էին: