Գյուղական համայնքին գույք կնվիրաբերվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Ղազանչիի գյուղական համայնքին գույք կնվիրաբերվի:  Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում:

Նշվում է, որ նվիրաբերումը կատարվելու է նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով՝ գյուղական համայնքի բնակչության սոցիալական խնդիրների լուծման համար:

Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ղազանչիի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ կապահովվի գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Համայնքը պարտավոր է վճարել նաև տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված պետական տուրքը՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:




Լրահոս