
Դանակահարության մեջ մեղադրվող 22-ամյա Սեդրակ Օսիպյանի պաշտպանը` Կրոմվել Գրիգորյանը, շարունակում է պնդել, որ հետախուզման մեջ գտնվող իր պաշտպանյալն ինքնակամ կներկայանա ոստիկանություն:
Armlur.am-ի հետ զրույցում պաշտպանը վստահեցրեց, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին դուրս չի եկել Հայաստանի սահմաններից: Սակայն Կրոմվել Գրիգորյանն այդպես էլ չհստակեցրեց իր` հետախուզման մեջ գտնվող պաշտպանյալի հանձնվելու օրը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով դանակահարվել էր 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը:
Երկու օր անց որպես կասկածյալ է ներկայացվել կրկին Նուբարաշենի բնակիչ Սեդրակ Օսիպյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով (կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնաս պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով):