
Armlur.am-ը ՀՔԾ-ից տեղեկանում է, որ կալանավոր Էդուարդ Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասի աշխատակիցն իրեն ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար պահանջել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը` մի խումբ անձանց համաձայնությամբ) հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: