Բանկերը փոխհատուցում են պահանջում Պուտինի քաղաքականության դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմբանկը» և «Ռոսսելխոզբանկը», որոնք ենթարկվել են ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցներին Կիևի հանդեպ Մոսկվայի քաղաքականության պատճառով, աջակցության համար դիմել են կառավարությանը. տեղեկացնում է «Վեդոմոստին»՝ հղում անելով ռուսական կառավարության աղբյուրին:

Թերթի տեղեկությունների համաձայն՝ «Ռոսսելխոզբանկը» կառավարությունից խնդրել է 100 մլրդ ռուբլի: Իր հերթին՝ «Գազպրոմբանկը» առաջարկել է Ազգային բարեկեցության հիմնադրամին 40 մլրդ ռուբլու արտոնյալ արժեթղթեր գնել: Բանկում ենթադրում են, որ կառավարության օգնության իրավունքն ունեն, քանի որ պատժամիջոցները կիրառվել են հենց կառավարության գործողությունների պատճառով:

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը դեմ է բանկերին օգնություն տրամադրելուն, քանի որ գտնում է, որ պատժամիջոցների պատրվակով նրանք ցանկանում են պետության կողմից մաքսիմալ օժանդակություն ստանալ:




Լրահոս