«Լ. Հայրապետյանի պես հզոր մարդուն միայն Ադրբեջանը կցանկանար արանքից հանել» (տեսանյութ, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտակա տարածքից մեկնարկել է երթ, որն ուղղված է հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի իրավունքների վերականգնմանը:

Armlur.am-ի հետ զրույցում Լևոն Հայրապետյանի շտաբի նախագահ Դավիթ Երանյանն ասաց, որ երթի նպատակն է ամեն ինչ անել դրական արդյունքի հասնելու համար: «Մենք կհանգստանանք միայն այն դեպքում, երբ վերականգնվեն Լևոն Հայրապետյանի խախտված իրավունքները: Գրավոր պահանջ ենք ներկայացնելու թե´ ՀՀ , թե´ ՌԴ պատկան մարմիններին»,-ասաց Դ. Երանյանը:

Վերջինս շատ հավանական համարեց այն տարբերակը, որ հայտնի բարերարի դեմ ուղղված այս գործողություններում իր անմիջական մասնակցությունն ունի ադրբեջանական կողմը: «Լևոն Հայրապետյանը բավականին հզոր մարդ է և դա շատ հավանական է»,-նշեց Դ. Երանյանը:

«Մենք մեր գրավոր պահանջում կետ առ կետ ներկայացրել ենք, թե Լևոն Հայրապետյանի հատկապես որ իրավուքներն են խախտվել: Նա ունի առողջական խնդիրներ և նման առողջական վիճակ ունեցող մարդուն օրենքով, պարզապես, արգելվում է նման պայմաններում պահել»,-հավելեց նա:

levon4

levon5

levon3

levon2

levon1




Լրահոս