Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսի տրանսֆերի համար պայքարը դեռ շարունակվում է: Այժմ բոլոր պայքարող ակումբներից ֆավորիտ է համարվում Լոնդոնի «Արսենալ»-ը:
Նրա ծառայություններով հետաքրքրվում է նաև Մյունխենի «Բավարիան», սակայն դորտմունդցիները չեն ցանկանում ուժեղացնել իրենց գլխավոր մրցակցին: Իսկ անգլիական ակումբը պատրաստ է սպասել մինչեւ 2015 թվականը:
Հիշեցնենք, որ գերմանացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ կատալոնական «Բարսելոնան»։