Ինչպես արդեն տեղեկացրել էր Armlur.am-ը, մի խումբ եզդիներ` Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում: Այն ուղղված էր Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող էթնիկ զտումների և ահաբեկումներին դեմ:
«Մենք նամակով դիմել ենք ՀՀ նախագահին և վարչապետին, ակնկալում ենք համապատասխան արձագանք: Գերտերություններից ևս նման ակնկալիքներ ունենք»,-նշեց Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:
«Սինջար» եզդիների ազգային միավորման ղեկավար Բորիս Թամոյանը կարծում է, որ մեր կառավարությունը չպետք է ակնհայտ տարբերություն դնի հայերի և եզդիների խնդիրների միջև:
«Ազգությամբ եզդի տղաները, ովքեր զորակոչվում են ՀՀ բանակ, ռազմական դիրքերում ամեն ինչ անում են ՀՀ սահմանները անառիկ պահելու համար: Մեր համայնքի ներկայացուցիչները, չունենալով պետականություն, իրենց հույսը դնում են ՀՀ կառավարության վրա»,-ասաց Բորիս Թամոյանը: