ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես Հրազդանի Լեռնանիստ գյուղից եմ, որը բարձր լեռնային գոտում է: Մեր գյուղում վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագրով տարեկան տոկոսադրույքի չափը 4 տոկոս է, բայց կան համայնքներ, որտեղ 6 տոկոս է կազմում: Ինչո՞վ է պայմանավորված տոկոսադրույքի չափի տարբերությունը: Ի՞նչ չափորոշիչներ կան:

Ռուբեն Բարսեղյան, 58 տարեկան, գործազուրկ


ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն նախորդ համարում նշված կարգի 3-րդ հավելվածի 4-րդ կետի` սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքի 4 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), իսկ հանրապետության առավել կարիքավոր համայնքների վարկառուների վարկի տոկոսադրույքի 6 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը)`  համաձայն ցուցակի: Հայտնում ենք նաեւ, որ համաձայն վերը նշված ցուցակի` որպես հանրապետության առավել կարիքավոր թվով 225 համայնքների վարկառուներին վարկի տոկոսադրույքի 6 տոկոսային կետին համարժեք մասը սուբսիդավորելու ընտրության չափանիշ հաշվի է առնվել նրանց աղքատության մակարդակը եւ հեռավոր ու սահմանամերձ գոտիներում գտնվելու հանգամանքը, եւ ըստ այդմ էլ Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքը հանրապետության առավել կարիքավոր համայնքների ցուցակում ներառված չէ:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընդհանուր առմամբ դժվար է որոշակիորեն տարբերակելը, թե որ համայնքներն են առավել կարիքավոր: Փաստացի դժգոհ են բոլորը, եւ գյուղվարկերի տոկոսադրույքը որքան էլ մեղմ համարվի, դարձյալ չի գոհացնում մարդկանց: Ամեն դեպքում, դրանք մարելն անհնարին լինելու չափ դժվար է: Այդ է վկայում գյուղացիների` ամեն տարի ավելացող վարկային պարտքը, ինչն էլ թույլ չի տալիս ասել, թե էժան վարկերը խթանել են գյուղատնտեսության զարգացումը:




Լրահոս