Մեկնարկում է Երեվանյան հեռանկարներ փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Երեւանյան հեռանկարներ միջազգային փառատոնի 2012  թվականի համերգաշրջանի բացման արարողությունը: Երեւանյան հեռանկարներ փառատոնի հիմնադիր նախագահ եւ գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի խոսքով` փառատոնի մեկնարկը կկայանա ,աշխարհի լավագույն կամերային խումբե տիտղոսը կրող “Տոկիո” լարային քառյակի համերգով: Խումբը յոթ տարի ընդմիջումից հետո կրկին Երեւանում է:Արդեն 13-րդ տարին է, ինչ փառատոնը Հայաստան է հրավիրում աշխարհի ամենահեղինակավոր մենակատարներին եւ նվագախմբերին, որոնց  թվում են` Պլասիդո Դոմինգոն, Վալերի Գերգիեւը` Մարինյան թատրոնի նվագախմբի հետ, Յուրի Բաշմետը, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը:




Լրահոս