Ուղևորին փրկելու համար թեքել են գնացքը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի գնացքի ուղևորները թեքել են գնացքը, որպեսզի փրկեն գնացքի և հարթակի միջև հայտնված տղամարդու կյանքը:

Սթիրլինգ կայարանում պիկ ժամին տղամարդը սայթաքել է, և նրա ոտքը մնացել է գնացքի և հարթակի ծայրի միջև սեղմված վիճակում: Տղամարդը կարող էր լուրջ վնասվածք ստանալ և անգամ զոհվել, եթե գնացքը շարժվեր:

Ուղևորները, որոնք այդ ժամին հարթակում բավականին շատ էին, հասցրել են զգուշացնել վագոնավարին: Սկզբում կայարանի աշխատակիցները խնդրել են վագոնում եղած բոլոր ուղևորներին հակառակ կողմն անցնել, որպեսզի վագոնի կշիռը դադարի սեղմել տղամարդու ոտքը: Երբ այդ տարբերակը չի աշխատել, բոլորը դուրս են եկել վագոնից, այնուհետև 50 ուղևոր սկսել է այն հրել հակառակ կողմի վրա, ինչը թույլ է տվել ազատել տուժածի ոտքը. տեղեկացնում է rosbalt.ru-ն:




Լրահոս