Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահը հաստատել է, որ ինչ-որ ժամանակ ակումբը բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» հետ՝ կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերի ձեռքբերման համար:
Սակայն այժմ հայտնի է, որ բանակցություններն ավարտվել են անհաջող, ու փարիզյան ակումբն արդեն հրաժարվել է արգենտինացուն ձեռք բերելու մտքից:
«ՊՍԺ-ն բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» հետ, սակայն մենք հրաժարվել ենք Դի Մարիային ձեռք բերելու մտքից: Նրա տրանսֆերը շատ թանկ է մեզ համար», – նշել է ՊՍԺ-ի նախագահը:
Իսկ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալ»-ը կիսապաշտպանի տրանսֆերի համար պահանջում է մոտ 60 միլիոն եվրո: