Մեծ Բրիտանիան առաջարկում է հետեվել համացանցի օգտատերերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում Է առաջարկել մի օրինագիծ, որի համաձայն՝ իշխանությունները կկարողանան հետեւել երկրի բոլոր քաղաքացիների հեռախոսային խոսակցություններին եւ Էլեկտրոնային հաղորդագրություններին, ինչպես նաեւ ստանալ այն ինտերնետ-կայքերի ցուցակները, որտեղ այցելել Է այս կամ այն մարդը: Ուժային մարմինները չեն կարողանա անձնական տեղեկություններ մուտք ունենալ առանց դատարանի թույլտվության, սակայն նոր լիազորությունները նրանց հնարավորություն կըձեռեն պարզելու օգտատերերի շփումների շրջանակը եւ հաղորդակցվելու հաճախականությունը: Եթե օրինագիծը ներկայացվի, դրան պետք Է հավանություն տան խորհրդարանի երկու պալատները:




Լրահոս