«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը գովեստի խոսքեր է շռայլել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հասցեին:
«Երբ հաջողության ես հասնում որպես մարզիչ, միշտ ուշադրություն ես դարձնում այն մարդկանց, ովքեր ֆուտբոլի սեփական փիլիսոփայությունն են դավանում: Վան Գալն, անշուշտ, այդպիսին է:
Ես միշտ հիացել եմ նրա աշխատանքով, կարիերայով: Նա շատ փորձառու և հիանալի մասնագետ է»,- նշել է Ռոջերսը: