Եթե հաղթենք «Չելսի»-ին, կվերադառնանք չեմպիոնական մրցավազք. Լուի վան Գալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարծում է, որ իր թիմը կկարողանա վերադառնալ չեմպիոնական մրցավազքին, եթե կարողանա հաղթել «Չելսի»-ին: Ընդ որում, հոլանդացին ընդգծում է, որ Գուս Հիդդինկի ղեկավարությամբ նրանց հաղթելն այնքան էլ հեշտ չի լինի:

«Դժվար կլինի հաղթել «Չելսի»-ին, քանի որ Հիդդինկի գլխավորությամբ այդ թիմն անպարտելի է:  Եթե հաղթենք, ապա կվերադառնանք չեմպիոնական մրցավազքին: Դա շատ կարևոր է, և պայքարը դեռ չի ավարտվել», – ասել է մարզիչը:




Լրահոս