Մի քանի ակումբ ցանկանում է գնել Վերմալենի տրանսֆերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ թիմի պաշտպան Թոմաս Վերմալենը շուտով կլքի ակումբը.

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Վերմալենի տրանսֆերը գնելու համար առաջարկ է ներկայացրել մեզ: Բացի «Յունայթեդ»-ից՝ կան մի շարք ակումբներ ևս, որոնք տրանսֆերային առաջարկներով են հանդես եկել:

Ավելի լավ կլինի, եթե մենք ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառենք ոչ անգլիական ակումբի: Կա այդպիսի մի քանի ակումբ, որոնց հետ արդեն բանակցություններ են ընթանում»,-նշել է Վենգերը:




Լրահոս