հրդեհ մոսկովյան տոնավաճառում. 12 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի վարշավյան մայրուղու “Կաչալովսկի” տոնավաճառում այսօր վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել։ Հրդեհի հետեւանքով զոհվել է 12 մարդ, տեղեկացնում է РИА.ru-ն։ Հրդեհը բռնկվել է բնակելի անգարներից մեկում։ Դեպքի վայրում աշխատել է հրշեջ ծառայության 8 հաշվարկ։ “Հրդեհը 07։05 մարվել է, հայտնաբերված է 12 դիակ”,-ասել է Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցը։ Զոհերի ինքնության եւ հրդեհի առաջացման պատճառների մասին դեռ չի հաղորդվում։  




Լրահոս