Երեվանում վերելակ է ընկել. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 8 շենքում պոկվել է վերելակի մետաղաճոպանը, որի հետեւանքով վերելակն ընկել է, որի մեջ եղել է մեկ մարդ: Այս մասին ահազանգը ստացվել է ապրիլի 2-ին` ժամը 15.46-ին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից armlur.am-ին տեղեկացրին, որ տեղում պարզվել է, որ “Շեն դեկոր” խանութի բեռնատար վերելակով շինարարական լաստաններ բարձրացնելիս պատվանդանի դուրս մնացած հատվածը հպվել է վերելակի մուտքի վերին շրջանակին, ինչի հետեւանքով լաստանը շրջվել է աշխատակից 1986թ. ծնված Տիգրան Աջոյանի ոտքին: Փրկարարները Աջոյանին սրունքի կոտրվածով դուրս են բերել վերելակից եւ տեղափոխել Միքայելյանի անվան հիվանդանոց:  




Լրահոս