«Սարգիս Կարոլինա» ընկերությունը տուգանվել է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Սարգիս Կարոլինա» ընկերությունը, որ պատկանում է այս տարի Շրի Լանկայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության պատվո հյուպատոս նշանակված Սարգիս Թարվերդյանին, օրերս ՊԵԿ-ի կողմից տուգանվել է:

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ընկերության լիազոր ներկայացուցիչ Հայկ Եղիազարյանը 2014թ. հուլիսի 29-ին հայտարարագրել է 2 հազար 784 շիշ 0,5 լիտրանոց օղի: Սակայն ՊԵԿ-ը պարզել է, որ հայտարարագիրը սխալ է եղել. փաստաթղթերում պետք է նշվեր 1 776 շիշ 0,5 լիտրանոց, 540 շիշ՝ 0,7 լիտրանոց եւ 120 շիշ՝ 1 լիտրանոց օղի, որոնց մաքսային կետի վճարը կազմում էր 10մլն 490 հազար դրամ: Արդյունքում, ընկերությունը տուգանվել է 50.000 դրամով»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս