Հանրապետությունում սպասվում է ջերմաստիճանի նվազում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ապրիլի 3-ի գիշերը, 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, ապրիլի 3-ի ցերեկը Վայոց Ձորում եւ Սյունիքում սպասվում են տեղումներ: ԱԻՆ Հայպետհիդրոմետից armlur.am-ին տեղեկացնում են, որ ապրիլի 4-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան 5-10 մ/վրկ, 3-ին, 7-ին առանձին վայրերում ուժգնացում 15-20 մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը ապրիլի 3-ի ցերեկը արեւելյան շրջաններում կնվազի 4-6 աստիճանով, ապրիլի 4-6-ը ամենուրեք կբարձրանա 4-7 աստիճանով: Երեւանում`ապրիլի 3-ի գիշերը, 7-ի ցերեկը սպասվում է անձրեւ: Ապրիլի 3-ի ցերեկը, ապրիլի 4-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս