Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն: Անցնելով օրակարգային հարցերին՝ քննարկվել է եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման 2-րդ փուլի՝ ծրագրային ապահովման եւ անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման ֆինանսավորմանը: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին ներկայացնել նախահաշիվ՝ ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից անհրաժեշտ միջոցները հատկացնելու համար: Անդրադառնալով էլեկտրոնային ստորագրությունների համակարգի ներդրման ժամանակացույցին վերաբերող հարցին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն ներդրվելու սահմանաված ժամկետներում եւ պետությունը սուբսիդավորելու է Փոքր եւ միջին բիզնեսին էլեկտրոնային ստորագրություններ հատկացնելու ծախսերը:
Որոշվել է կենսաթոշակային բարեփոխումների խորհրդում ընդգրկել ՀՀ ոստիկանության ներկայացուցչին՝ նախատեսված աշխատանքների օպերատիվությունն ապահովելու համար:Անդրադարձ է կատարվել նաև կենսաթոշակային համակարգում իրականացվող բարեփոխումների հանրային իրազեկման եւ ուսուցման աշխատանքների ֆինանսավորմանը, ինչպես նաեւ այլ օրենսդրական հարցերի: