11 պատահար` 1 օրվա ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 17 դեպքից բացահայտվել է 8-ը, մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից` 7-ը,  խարդախության`  9, կողոպուտի  և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 10 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային  11 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս