Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` ապրիլի 3-ին, ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ կրթության եւ գիտության նախարարության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: ԿԳՆ մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ Արմեն Աշոտյանը, ներկայացնելով մեր երկրում իրականացվող կրթական քաղաքականության գերակայությունները, նշել է, որ բուհական համակարգի նկատմամբ առաջադրվող պահանջները խստացվել են:”Վերջին մի քանի տարում օրենսդրական դաշտի պահանջների խստացմամբ պայմանավորված մասնավոր բուհերի թիվը գրեթե կրկնակի կրճատվել է, միաժամանակ պետությունը որդեգրել է պետական եւ մասնավոր բուհերին իրավական նույն դաշտում դիտարկելու քաղաքականություն”,-նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Արմեն Աշոտյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի կրթական համակարգում իրականացված բարեփոխումները՝պայմանավորված Բոլոնիայի գործընթացով եւ նշել, որ առաջիկա 3 տարում Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում գործող ռուսական տարբեր բուհերի մասնաճյուղերի գործունեությանը, քննարկվել են համատեղ կրթական ծրագրերին առնչվող ընթացիկ հարցեր:
Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՌԴ կրթության եվ գիտության նախարարության պատվիրակությանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ