
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանն ազատվել է պաշտոնից:
Նշենք, որ Կարապետյանը «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահն է:
Նշված փաստի հետ կապված մեկնաբանություն ստանալու խնդրանքով՝ armlur.am-ը դիմեց նույն կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանին: Հարցը լսելուց հետո Գեղամյանը նախ խորհուրդ տվեց հետևել, թե շինարարների օրվա կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը գովեստի ինչ խոսքեր էր շռայլել Կարապետյանի հասցեին (վերջինս նույնիսկ վարչապետի կողմից արժանացել է շնորհակալագրի):
«Ուղղակի չի կարելի, երբ մարդ, ցավոք սրտի, վատառողջ է, դրա վրա սպեկուլյացիաներ անել, և այդ մարդուն կոտրել», – ասաց նա՝ անջատելով հեռախոսը:
Հավելենք, որ ազատման դիմումը մակագրված է եղել օգոստոսի 5-ով, իսկ վարչապետը նրան պարգևատրել է միայն օգոստոսի 7-ին: Ստացվում է՝ ազատել է ու պարգևատրել: