Մադրիդի «Ռեալ»-ի և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ստացել է աշխարհի 2014 թվականի առաջնության «Ոսկե խաղակոշիկ»-ը:
«6 գոլ՝ աշխարհի առաջնությունում։ Երազանքս իրականություն դարձավ: Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»,- սոցցանցի իր էջում գրել է նա:
Հիշեցնենք, որ Ռոդրիգեսը դարձել է «Մունդիալ-2014»-ի լավագույն ռմբարկուն: