ՌԴ հումանիտար օգնության շարասյուները ԱՄՆ-ն կհամարի ուղղակի ռազմական ներխուժում Ուկրաինա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Ուկրաինայում մարտական գործողությունները և լուծել հումանիտար խնդիրները:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ օգոստոսի 6-ի նիստում Մոսկվան առաջարկել էր Դոնեցկ, Լուգանսկ և Ուկրաինայի այլ քաղաքներ Ռուսաստանից հումանիտար օգնություն ուղարկել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ և աջակցությամբ:

ԿԽՄԿ-ն կողմ է արտահայտվել Ուկրաինայի հարավ-արևելք հումանիտար օգնություն հասցնելու գաղափարին: ԱԽ այսօրվա նիստում այդ առաջարկին արձագանքել է նաև ԱՄՆ-ը: Վաշինգտոնը նման շարասյուների ուղարկումը կհամարի Ռուսաստանի կողմից Ուկրաինա ուղղակի ներխուժում. հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:

Միևնույն ժամանակ, դիվանագետը ողջունել է Կարմիր խաչի նախաձեռնությունը՝ ուղղված հումանիտար օպերացիաների ընդլայնմանը, և առաջարկել է Ռուսաստանին Ուկրաինա օգնություն հասցնել Կարմիր խաչի ներկայացուցիչների միջոցով:




Լրահոս