Իրաքի Մոսուլ քաղաքը կարող է ջրի տակ անցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի Մոսուլ քաղաքին, որի համար արդեն մի քանի շաբաթ է՝ պայքարում են «Իսլամական պետության» ծայրահեղականներն ու քրդերը, նոր վտանգ է սպառնում:

Համառ մարտերի ընթացքում իսլամականները գրավել են երկրում ամենախոշոր ջրամբարը: Ավելի վաղ նրանք բազմիցս փորձել էին գրոհել «Մոսուլ» ջրամբարը, սակայն քրդերի զինված խմբերին հաջողվել էր պաշտպանել այն. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Ջրամբարը, որը կառուցվել է 1983թ., գտնվում է Եփրատ գետի երկայնքով՝ Մոսուլ քաղաքից 50 կմ հեռավորության վրա: Դրա փլուզման դեպքում 12,5 խմ ջուրը կարող է ջրի տակ թողնել հյուսիսային Իրաքի մեծ տարածքներ: Նման դեպքում Մոսուլում հաշված վայրկյաններում կարող է զոհվել կես միլիոն իրաքցի կամ քաղաքի բնակչության մեկ չորրորդը:




Լրահոս