Էտո’Օ-ն կարող է տեղափոխվել «Այաքս»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քամերունի հավաքականի հարձակվող Սամուել Էտո’Օ-ն կարող է տեղափոխվել հոլանդական «Այաքս», որի հետ սկսել է բանակցություններ: Այդ մասին հայտնում է հոլանդական ակումբի մարզական տնօրեն Մարկ Օվերմարսը:

«Այնպիսի տպավորություն է, որ Սամուելը ցանկանում է խաղալ «Այաքսում»: Կշարունակենք ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստների, սակայն Էտո’Օ-ի պես փոձառու խաղացողից ևս չենք հրաժարվի»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ այժմ Էտո’Օ-ն ազատ գործակալի կարգավիճում է, իսկ նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Լոնդոնի «Չելսիում»:

 




Լրահոս