«Այաքսի» նախկին ֆուտբոլիստը արթնացել է 3 տարի կոմայի մեջ մնալուց հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլանդական «Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Աբդելհակ Նուրին գրեթե 3 տարի կոմայի մեջ մնալուց հետո արթնացել է: Այս մասին տեղեկացրել է ֆուտբոլիստի եղբայրը, ով նաեւ նշել է, որ Նուրին ապրում է հատուկ իր համար կառուցված տանը: Ֆուտբոլիստը արդեն կարողանում է արձագանքել իր հետ շփվողներին:

Հիշեցնենք, որ Աբդելհակը 2017 թվականի հուլիսի 7-ին կայացած «Այաքս» – «Վերդեր Բրեմեն» հաբդիպման ժամանակ ուշագնաց էր եղել եւ հոսպիտալացվել: Սկզբում նրա մոտ սրտի առիթմիա էր հայտնաբերվել, ապա ուղեղի անդառնալի վնասվածք: Շանսերը, որ նա մի օր կապաքինվի գրեթե զրոյական էին, բայց Նուրին արթնացավ կոմայից սարսափելի վնասվածքից 3 տարի անց:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս