Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էբոլի տենդի տարածման պատճառով: Նա 11,6 միլիոն դոլար է նախատեսել այդ հիվանդության դեմ պայքարի համար. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Աֆրիկայի ամենախիտ բնակեցված այս երկրում Էբոլի վիրուսը նորանոր շրջաններ է գրավում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արևմտյան Աֆրիկայում այդ հիվանդության զոհ է դարձել ավելի քան 960 հազար մարդ:
Նիգերիայում արդեն գրանցվել է Էբոլի տենդի պատճառով մահացության 2 դեպք. 5 հիվանդ գտնվում ՝ բժիշկների խնամքի տակ: Վիրուսի բռնկումը սկսվել է Գվինեայում և տարածվել հարևան Լիբերիայում և Սիերա Լեոնեյում, որտեղ արտակարգ դրություն էր հայտարարվել անցած շաբաթ: