«Բորուսիան» չի պատրաստվում հրաժարվել Մարկո Ռոյսից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը նշել է, որ գերմանական ակումբն այժմ անում է հնարավոր ամեն բան՝ կիսապաշտպան Մարկո Ռոյսին թիմում պահելու համար:

«Կփորձենք պահել Ռոյսին մեր թիմում: Մարկոն ոչ միայն «Բորուսիա»-ի առանցքային ֆուտբոլիստն է, այլև՝ մեր ակումբի դեմքը: Նա մի ֆուտբոլիստ է, ում կենսագրությունը սերտորեն կապված է Դորտմունդի հետ: Չենք հրաժարվի նրա ծառայություններից»,- նշել է Ցորկը:

Հիշեցնենք, որ նրա ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ:




Լրահոս