![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/03//21333.jpg)
Այս տարի Սիբիրում գարունը սովորականից շատ շուտ է եկել: Քաղաքային այգիներում ձյունը դեռ չի հալվել, սակայն քրքմածաղիկներն արդեն երևեւում են: Ջերմաստիճանը տարվա այս եղանակի համեմատ 2-4 աստիճանով բարձր է:Անոմալ տաք եղանակը Ղազախստանից եւ Միջին Ասիայից ներթափանցած մթնոլորտային տաք հոսանքների արդյունք է,-գրում է ITAR TASS-ը: Հաճելի եղանակը չի պատրաստվում տարածաշրջանի բնակիչներին հիասթափեցնել: Սիբիրի բոլոր քաղաքներում տաք է: