Իլհամ Ալիեվը հայերին անվանել է ֆաշիստներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր առավոտյան Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին ուղերձ հղած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայերին անվանել է “ֆաշիստներ”, ինչի կապակցությամբ Բաքվում գտնվող հայաստանյան պատվիրակությունը պահանջել է Եվրանեսթի կազմակերպիչներից գնահատական տալ Ադրբեջանի նախագահի ելույթին: Հայկական պատվիրակությունն Ալիեւի ելույթը, առհասարակ, գնահատել է որպես կոռեկտության եւ դիվանագիտական էթիկայի նորմերից լրիվ դուրս։ Հայաստանյան պատվիրակության անդամներն անմիջապես արձագանքել են Ադրբեջանի նախագահի ելույթին՝ պատրաստելով բաց նամակ, որը Զոհրաբյանը Միլի Մեջլիսի նիստերի դահլիճում բաժանել է Եվրապառլամենտի եւ Արևելյան գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչներին: Նամակում հիշեցվում է, որ երբ ժամանակին որոշվեց Եվրանեսթի հաջորդ նիստն անցկացնել Բաքվում, հայկական պատվիրակությունը նամակ էր հղել ԽՎ-ի ղեկավարությանը եւ հանգամանալից բացատրել, թե ինչու չի կարելի Եվրանեսթի հաջորդ լիագումար նիստն անցկացնել Բաքվում: Նամակից բացի, Ադրբեջանի նախագահի ելույթին մեր պատգամավորներն արձագանքել են նաև ելույթների միջոցով: Մեր պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի ելույթին, հայտարարել է, որ այն մեր պատվիրակության կողմից ուղղակիորեն անընդունելի է եւ դիմելով եվրոպացի պատգամավորներին ասել է՝,դուք լսեցիք, որ այս ամբիոնից մեզ անվանում են ֆաշիստներե եւ թե ինչ ելույթներ են հնչում:Վահան Հովհաննիսյանը բանավոր կարգով եւս հիշեցրել է, թե որն է եղել հայակական պատվիրակության դիրքորոշումը՝ Բաքվում Եվրանեսթի ԽՎ-ի նիստ անցկացնելու վերաբերյալ:




Լրահոս