Թուրքիայի բնակիչներն այսօր առաջին անգամ ուղղակի քվեարկության միջոցով ընտրելու են երկրի 12-րդ նախագահին. մինչ այս երկրի նախագահն ընտրվում էր մեջլիսում անցկացվող քվեարկությամբ:
Թուրքիայի նախագահի աթոռի համար մրցում է երեք թեկնածու՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը:
Ընտրությունները մեկնարկել են Թուրքիայի ժամանակով 08:00-ին, կավարտվեն 17:00-ին: Նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակեն օգոստոսի 15-ին:
Թուրքիայում այսօր նախագահ են ընտրում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ