Թուրքիայում այսօր նախագահ են ընտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի բնակիչներն այսօր  առաջին անգամ ուղղակի քվեարկության միջոցով ընտրելու են երկրի 12-րդ նախագահին. մինչ այս երկրի նախագահն ընտրվում էր մեջլիսում անցկացվող քվեարկությամբ: 

Թուրքիայի նախագահի աթոռի համար մրցում է երեք թեկնածու՝  «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը: 

Ընտրությունները մեկնարկել են Թուրքիայի ժամանակով 08:00-ին, կավարտվեն 17:00-ին:  Նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակեն օգոստոսի 15-ին: 




Լրահոս