«Բորուսիա»-ն պարբերաբար լավ ֆուտբոլիստների է կորցնում. Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք շարունակում ենք մեր կազմում ունենալ հիանալի ֆուտբոլիստներ»,- այս մասին նշել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

«Այս տարի մենք կորցրինք հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն (Ռոբերտ Լեւանդովսկին տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»), սրանից մեկ տարի առաջ էլ՝ Մարիո Գյոտցեին (Մարիո Գյոտցեն նույնպես տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»):

Մենք հիանալի թիմ ունենք, որը նախորդ տարիներին շատ լավ է ելույթ ունեցել ինչպես երկրի առաջնությունում, այնպես էլ՝ Չեմպիոնների լիգայում: Մենք միակ թիմն ենք աշխարում, որը պարբերաբար լավ ֆուտբոլիստների է կորցնում, սակայն շարունակում է պայքարել տիտղոսների համար», – ընդգծել է նա:




Լրահոս