Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում առկա մրցակցության մասին:
«Անգլիայում մրցակցությունը շատ սուր է, քանի որ կա հզոր «Մանչեսթեր Սիթի», որը նախկինում չի ունեցել նման կազմ, ինչպես նաև «Տոտենհեմ»-ը:
Անհնար է կանխագուշակել, թե որ թիմը կդառնա չեմպիոն: Բայց ինձ դուր է գալիս, որ առաջնությունում առկա է նման լարված պայքար»,- նշել է նա: